Հասարակական

Զինծառայություն չանցած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:

«Հայաստանում 2019-ի հունվարի 1-ի դրությամբ կա զինծառայություն չանցած 10940 հետախուզվող` ըստ Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին կետի»,-ներկայացրեց հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանն ու կարևորեց նախագծի ընդունումը:

Նախագծին կողմ քվեարկեց 96 պատգամավոր:

Նախքան նախագծի ընդունումը օրենքով սահմանված կարգով վճարում կարող էին անել և Հայաստան վերադառնալ մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած զինծառայություն չանցած անձինք:

Հայերեն

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգություն է տեղի ունենում

Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ

Մխիթար Հայրապետյանը կմեկնի արձակուրդ

Մեր քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը. վարչապետ

Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ

Նոր քաղաքային անտառ է հիմնվում․ վայրը՝ Աշտարակի խճուղուց դեպի Երևան մուտքի լանջերն են

Թրամփը նախատեսում է Հռոմում հանդիպել Մելոնիի, Սթարմերի և Զելենսկիի հետ

Միջազգային հյուրեր և փորձի փոխանակում․ Profood Armenia-ն 3 օր սպասում է բոլորին մարզահամերգային համալիրում