4,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանում
1 րոպեի ընթերցում
![4,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/966379.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում երկրաշարժ Է տեղի ունեցել: Սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 4,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է Քոբուլետի շրջանի Խինո գյուղում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Քաղաքացիների վկայությամբ՝ ստորգետնյա ցնցումներն զգացվել են Չակվիում, Բաթումում, Կեդում եւ Գուրիայում: Ինչպես IPN-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների ծառայությունում, գերատեսչությունը հաղորդումներ չի ստացել ավերածությունների մասին, հաղորդումներ չեն ստացել նաեւ Շտապ բուժօգնության կենտրոնում: