Նա կարող է նոր պատմություն գրել իր համար. «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ էմերին գովեստի խոսքեր է հնչեցրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Արսենալ»-ի պաշտոնական կայքը, Ունայ Էմերին ընդգծել է, որ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ անձնավորություն է, ով տիրապետում է մի քանի լեզուների: «Նա տարբեր երկրներում աշխատելու փորձ ունի: Որպես ֆուտբոլիստ՝ նա լավ կարիերա ունի: Նա կարող է աճ արձանագրել ու նոր պատմություն գրել իր համար»,- ասել է Էմերին:

Նա հավելել է, որ Մխիթարյանը կարողանում է խաղալ տարբեր դիրքերում, օգնել թիմին աջ կիսապաշտպանի, ձախ կիսապաշտպանի, կենտրոնական կիսապաշտպանի դիրքերում: Նա թիմին շատ է օգնում պաշտպանվելու և հարձակվելու ընթացքում: Նա մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, քանի որ բոլոր խաղացողները շատ են սիրում նրան»,- եզրափակել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը:

Հայերեն العربية English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը