Հասարակական

Հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

1 րոպեի ընթերցում

Հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 28-ին` ժամը 23.30-ին Երևան քաղաքի Բակունցի նրբանցքի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի 38-ամյա Շոթա Ց.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 38-ամյա տղամարդը փետրվարի 25-ից հետախուզվում էր Վրաստանի Թբիլիսի քաղաքի ոստիկանության դեպարտամենտի կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 108 հոդվածի (սպանություն 2 կամ ավելի անձանց) և 236 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի (ապօրինի կերպով զենք փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Միաժամանակ պարզվել է, որ Շոթա Ց.-ն ժամանել է Հայաստան առանց հսկիչ-անցագրային կետերից որևէ մեկում ֆիքսվելու և առանց համապատասխան փաստաթղթավորման, ինչի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում