Հասարակական

Համաներմամբ ազատ արձակվածներից 58-ը կրկին հանցագործություն է կատարել

1 րոպեի ընթերցում

Համաներմամբ ազատ արձակվածներից 58-ը կրկին հանցագործություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի Հայաստանում համաներմամբ ազատ արձակված անձանցից 58-ը կրկին հանցագործություն է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Համաներումով ազատվածներից շուրջ 58-ը կատարել են հանցագործություն: Կատարվել է հանցագործության 104 դեպք։ Դրանք եղել են տարբեր տեսակի հանցագործություններ»,-ասաց Օսիպյանը:

Նրա խոսքով՝ 54-ից մի քանիսի նկատմամբ է խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Օսիպյանը նշեց՝ առհասարակ հանցագործության դեպքերի որոշակի աճ է գրանցվել, բայց դա այն աստիճանի չէ, որ անհանգստացնի: Դրանք հիմնականում գողություններ են:

2018թվականինԵրևանի 2800-ամյակիևՀայաստանիառաջինհանրապետությանանկախությանհռչակման 100-ամյակիկապակցությամբՀայաստանիՀանրապետությունումքրեականգործերովհամաներումէրհայտարարվել: Համաներմամբ ազատ էր արձակվել 581 անձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում