Սպորտ

Տոկիոյի Օլիմպիական խաղերում կարգելվի ծխելը

1 րոպեի ընթերցում

Տոկիոյի Օլիմպիական խաղերում կարգելվի ծխելը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում արգելված կլինի ծխելը, խոսքը վերաբերում է նաև էլեկտրոնային ծխախոտներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Inside the Games-ը: Տոկիոյի խաղերի բոլոր մարզական կառույցներում արգելված կլինի ծխելը: Սակայն խաղերի կազմկոմիտեն կկառուցի ծխողների համար նախատեսված հատուկ տարածքներ: Կարգը խախտելու դեպքում տուգանքը կարող է հասնել մինչև 2400 ֆունտի:

Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերը կլինեն առաջինը, որտեղ կարգելվի ծխելը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Իսկ Պարալիմպիկ խաղերը` օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում