Հասարակական

Ալեքսանդր Սարգսյանի՝ պետությանը նվիրաբերած գումարը կծախսվի սպառազինություն ձեռք բերելու նպատակով. «Ազատություն»

2 րոպեի ընթերցում

 Ալեքսանդր Սարգսյանի՝ պետությանը նվիրաբերած գումարը կծախսվի սպառազինություն ձեռք բերելու նպատակով. «Ազատություն»

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ալեքսանդր Ազատի Սարգսյանին առնչվող քրեական գործի և դրա շրջանակներում պետական բյուջե փոխանցված գումարների վերաբերյալ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտումքրեական գործինախաքննության ընթացքում «հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար»: «Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»), և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխանցել է ԱԱԾ-ն:

Ըստ նույն աղբյուրի՝ դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը: «Փոխանցումները կատարվել են բանկային եղանակով», - նշել է ԱԱԾ-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 միլիոն դոլար նվիրաբերելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում