Հասարակական

Արմեն Գրիգորյանն ընդունել է THALES Group ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ընդունել է THALES Group ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է THALES Group ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը, ԱԽ քարտուղարը ներկայացրել է կիբերանվտանգության ապահովման, տիեզերքի խաղաղ օգտագործման մասին օրենսդրական կարգավորումների և հայկական տիեզերական ծրագրի մեկնարկի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Փոլ Ռեմին իր հերթին ներկայացրել է THALES Group ընկերության գործունեությունը նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանի շուկայում այժմ առաջ եկող հնարավորություններով և տեղական կազմակերպությունների ու պետական մարմինների հետ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահի խորհրդական Շահեն Ավագյանը:

THALES Group ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է մատուցում պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում