Հասարակական

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում

2 րոպեի ընթերցում

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարիէ ենթարկվել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնելէ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը:

«Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա՝ Կոչուբեեւսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը, որը պատկանում Էր Հայաստանից մասնավոր անձի, շրջվել Է խրամառվի մեջ»,-ասել Է Դեկտարյովը:

Նրա խոսքով՝ միկրոավտոբուսում եղել Է վեց մարդ, ներառյալ վարորդը:

«Բոլոր վեցն Էլ՝ երեք տղամարդ եւ երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ ճշտել Է, որ «փոխգործակցություն Է կազմակերպված հայկական համայնքի հետ»:

«Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը շրջափակված Է ոստիկանության ուժերով, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները»,-հավելել Է Դեգտարյովը: Իր հերթին իրազեկ աղբյուրը գործակալությանը հայտնել Է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում