Մշակույթ

«Կանաչ գիրքը» «Օսկար»-ի արժանացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

1 րոպեի ընթերցում

«Կանաչ գիրքը» «Օսկար»-ի արժանացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրք» կինոնկարը «Օսկար» մրցանակ Է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է փետրվարի 24-ին Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւների հանձնման 91-րդ արարողությանը:

Dolby հոլիվուդյան թատրոնից հեռարձակումն իրականացնում Էր ABC հեռուստաալիքը: Ֆիլմը պատմում Է 1962 թվականին ԱՄՆ-ում ջազային դաշնակահար Դոն Շիռլիի եւ նրա վարորդի ու թիկնապահի իրական ճանապարհորդության մասին: Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գիրք» տեղեկատուից, որտեղ մատնանշված են անվտանգ վայրերն աֆրոամերիկացիների համար: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի Էին հավակնում նաեւ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորտուհին», Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա», Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիա», Բրեդլի Քուպերի «Աստղը ծնվեց», Սփայք Լիի «Սեւ կլանայինը», Ադամ Մաքքեյի «Իշխանություն» եւ Ռայան Քուգլերի «Սեւ հովազ» կինոնկարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում