Միջազգային

Բրազիլիայի ռազմաօդային զորքերի ինքնաթիռը հումանիտար օգնությամբ վայրէջք է կատարել Վենեսուելայի սահմանին

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի ռազմաօդային զորքերի ինքնաթիռը հումանիտար օգնությամբ վայրէջք է կատարել Վենեսուելայի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ռազմաօդային զորքերի ինքնաթիռը 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության 500 պարագայով ժամանել է Վենեսուելայի սահման:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, ինքնաթիռը օդ է բարձրացել Պորտու-Ալեգրիից՝ Բրազիլիայի հարավից: Օդանավը վայրէջք է կատարել նահանգի մայրաքաղաքում՝ Ռորայմիա Բոա-Վիստեում՝ սահմանից 215 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Բոա-Վիստու է ժամանել երեք բեռնատար՝ 51 տոննա բրինձով և շաքարավազով: Այս պահի դրությամբ ամբողջ հումանիտար օգնությունը պահվում է Բոա-Վիստայի ավիաբազայի պահեստում:

Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը մտադիր չէ թույլ տալ հումանիտար օգնության ներմուծումը: Մադուրոն հայտարարել է, որ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը և դիտարկում է Կոլումբիայի հետ սահմանը փակելու հարցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում