Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը ներկա են եղել Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան (Էնդի) Արմենյանը, Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Հայր Սասունը, «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» տնօրեն Արսինե Շիրվանյանը, որոնք ելույթներ են ունեցել:

Ի տարբերություն հայաշատ Լոս Անջելեսի հայ համայնքի, թեեւ տեղի համայնքը սակավաթիվ է, այնուամենայնիվ, մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում. Մխիթար Հայրապետյանին ուղղվել են բազմաթիվ հարցեր: Ներկաներից շատերի գնահատմամբ՝ իրենց համայնքն ինչ-որ չափով անտեսված է եղել, եւ այսօր իրենք ուրախությամբ են ընդունում Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահին:

Մխիթար Հայրապետյանին ուղղված հարցերը բազմաբնույթ են եղել. դրանք վերաբերել են Հայաստանում հայտարարված տնտեսական հեղափոխությանը, ներդրումներին, անցումային արդարադատությանը, բնապահպանական խնդիրներին, կրթության ոլորտին, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի ձեւավորմանը եւ այլն:

Լաս Վեգասի հայ համայնքն ունի երկու շաբաթօրյա դպրոց, երկու եկեղեցի եւ գործող շուրջ մեկ տասնյակ համահայկական կառույցներ»:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ