Հասարակական

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց Միհրան Պողոսյանի և Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործերից 

1 րոպեի ընթերցում

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց Միհրան Պողոսյանի և Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործերից 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: «Բայց թե ինչ փուլում է գործը, խնդրում եմ դիմեք ՀՔԾ-ին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն գտնվում է նախաքննության փուլում: «Պարոն Ավետիսյանի որդին դիմել է պետությանը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու ցանկություն հայտնելով: Այդ գործընթացը ընթացքի մեջ է: Քրեական գործն իր հունով շարունակում է քննվել»,- ասաց Վանեցյանը:

Հարցին, թե արդյոք հյուրանոցը արդեն իսկ գտնվո՞ւմ է պետության վերահսկողության տակ՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն դեռևս պետությանը չի հանձնվել, գործընթացը վարում է Պետգույքի կառավարման կոմիտեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում