Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը կրկին մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում անցկացվողՌուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկի մրցաշարում Աղասյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով 16.79 մ արդյունք:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից եռացատկորդ Մարիետա Մինասյանը գրանցեց 12.18 մ և հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը՝ 7 մ 4 սմ։ Նրանք մրցանակային տեղեր չեն զբաղեցրել:

Հայերեն Français Русский