Լիտվայի Շյաուլյայ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Շյաուլյայ քաղաքի հանրային գրադարանում փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Շյաուլյայ քաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել են Լիտվայում ՀՀ դեսպանությունը և Շյաուլյայի հանրային գրադարանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Արունաս Գումուլյաուսկասը (Arunas Gumuliauskas) և Ստասիս Թումենասը (Stasys Tumenas), Շյաուլյայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի խորհուրդը ներկայացրել է Շյաուլյաի համալսարանի արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վայդոտաս Յանուլիսը, ով իր խոսքում մասնավորապես նշել է, որ ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված փաստերի հիման վրա ծանոթանալ հայ ժողովրդի հազարամյա պատմության ինչպես փառապանծ, այնպես էլ՝ ողբերգական էջերին:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ աշխարհի առաջին քարտեզից սկսած Հայաստանը հիշատակվում է Եփրատ գետից մինչև Կուր գետն ընկած տարածքում՝ հայկական բարձրավանդակում, ինչը և ցույց է տալիս հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները։ Դեսպանը նաև հավելել է, որ ցուցահանդեսի կազմակերպումը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում, այլ գիտական և մշակութային հիմքի վրա կառուցված փաստերով ներկայացնում է Հայաստանը պատմական տարբեր շրջաներում՝ միաժամանակ անընդունելի համարելով պատմությունը խեղաթյուրելու, կեղծ «պատմական» փաստարկների միջոցով հայ ժողովրդի պատմությունը նսեմացնելու ցանկացած փորձ:

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել գրադարանի տնօրինությանը և Շյաուլյայի հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Կազարյանին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ողջույնի խոսք է ասել նաև գրադարանի փոխտնօրեն Եկատերինա Պրակապենեն, ով ցուցահանդեսի կազմակերպումը մեծ նվեր է համարել գրադարանին և Շյաուլյայ քաղաքին՝ հավելելով, որ սա դեսպանության, գրադարանի և հայ համայնքի միջև հետ ձևավորված սերտ համագործակցության հերթական վառ դրսևորումն է: Լիտվայի օրենսդիր մարմնի հայ-լիտվական բարեկամական խմբի անդամ Ստասիս Թումենասը նշել է, որ չափազանց այս յուրօրինակ ցուցահանդեսի անցկացումը Լիտվայի տարբեր քաղաքներում մեծ կարևորություն ունի, քանի որ այն հնարավորություն է ընձեռում լիտվացիներին ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանն իր ամբողջականության մեջ՝ ժամանակագրորեն, այդ թվում նաև դիտարկելու հայերի և լիտվացիների պատմական զարգացման որոշ ընդհանրությունները։

«Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ընթացիկ տարվա մարտի 4-ը։

Հայերեն English Français

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային