Միջազգային

Լոնդոնը նոր առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ. Sky News

4 րոպեի ընթերցում

Լոնդոնը նոր առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ. Sky News

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան փետրվարի 20-ին նոր իրավական առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ, որոնք մշակել Է Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը վկայակոչելով Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլիից ստացված տեղեկատվությունը:

Բարքլին ակնկալում Է, որ նոր աաջարկությունները բավարար կլինեն ապահովելու Բրյուսելի հետ «ապահարզանի» պայմանների շուրջ գործարքի անցումը բրիտանական խորհրդարանով եւ ամբողջ գործընթացը դուրս բերելու քաղաքական փակուղուց:

Հեռուստաալիքի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ բրիտանական կառավարությունը հրաժարվել Է գործարքի փոխզիջումային տարբերակից, որն առաջարկել Էր տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիտ Մալթհաուսը: Այդ տարբերակը մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի վերջը երկարացնում Էր անցումային շրջանը Brexit-ից հետո եւ նախատեսում Էր փոխարինել «բեքստոպ» անվանումը կրող վիճելի մեխանիզմը, որը կոչված Էր թույլ չտալ ֆիզիկական սահմանի հայտնվելը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ՝ Եվրամիության մաքսային միությունում եւ միասնական շուկայում Օլսթերի գտնվելը պահպանելու ճանապարհով:

«Բեքստոպի» փոխարեն, որը չի ընդունվում բրիտանացի խորհրդարանականների մեծամասնության կողմից, Մալթհաուսը, ինչպես հայտնել Է The Guardian թերթը, առաջարկում Էր համաձայնագիր ընդունել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ազատ առեւտրի մասին, որում նախատեսվեր մաքսային հսկողությունից հեռանալու մինչ այժմ անհայտ տեխնոլոգիաներ: Բրիտանական կառավարությունն այդ առաջարկությունը չափազանց բարդ Է համարել այն առումով, որ հնարավոր կլինի հասցնել դրան իրավական տեսք տալ մինչեւ Brexit-ը մնացած մի քանի շաբաթվա ընթացքում, բայց խոստացել Է այն քննարկման առարկա դարձնել Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա բանակցություններում, որոնք անցկացվելու են եվրոպական հանրակցությունից երկրի արդեն պաշտոնական դուրս գալուց հետո, որը նշանակված Է մարտի 29-ին:

Ներկայում բրիտանական իշխանությունները հույս ունեն Բրյուսելից ստանալ այն բանի իրավական երաշխիքներ, որ «բեքստոպի» գործողությունը կսահմանափակվի որոշակի ժամանակով: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը նախօրյակին հայտնել Է, որ ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի 20-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ արտապլանային բանակցություններ կվարի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հետ կապված իրադրության շուրջ: «Նախագահ Յունկերը Բրյուսելում վարչապետ Մեյի հետ կհանդիպի չորեքշաբթի տեղական ժամանակով 18:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին): Սա նոր կետ Է նրա օրակարգում»,-ասել Է Սհինասը: Բրիտանական մամուլն ակնկալում Է, որ կողմերը կփորձեն տեղից շարժել «բեքստոպի» խնդիրը, որը փորձաքար Է դարձել Համայնքների պալատի կողմից Բրյուսելի հետ գործարքին հավանություն տալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում