Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից դարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ սահմանադրությունը չի կարգավորվում և հնարավոր են փակուղիներ առաջանալ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,-ասաց Միրզոյանը:

Հարցին` հնարավոր է արդյոք լինի նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանն ասաց` գուցե: Նա նշեց` անպայմանորեն կընդգրկվի նաև Ընտրական օրենսգրքի վերանայման հարցը:

ԱԺ նախագահը շեշտեց` ինքը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ ամենևին: Կարծում է` հիմա ունենք խորհրդարանական համակարգ և ամեն ինչ պետք է անենք այդ համակարգի կայացման համար:

1995-ի Սահմանադրությամբ Հայաստանը եղել է ամբողջական նախագահական կառավարման երկիր: 2005-ին Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, դարձավ` կիսանախագահական: 2015թ. եղան փոփոխություններ, ու 2018թ. ապրիլից երկիրը լիարժեք անցավ խորհրդարանական կառավարման համակարգի:

2019թ. փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով իշխանություններին առաջարկել է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին:

Հայերեն English Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին