Տարածաշրջանային

2018 թվականին Վրաստանի 29 հազարից ավելի քաղաքացիներ չեն վերադարձել հայրենիք

2 րոպեի ընթերցում

2018 թվականին Վրաստանի 29 հազարից ավելի քաղաքացիներ չեն վերադարձել հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել Է 2018 թվականին սահմանի հատման ամփոփիչ ցուցանիշները: Նախարարության տվյալներով՝ անցած տարի 29 հազար 237 քաղաքացի հետ չի վերադարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

2018 թվականին գրանցվել Է Վրաստանի քաղաքացիների կողմից սահմանի 3 մլն 697 հազար 152 հատում, իսկ սահմանի հետադարձ հատումը եղել Է 3 մլն 667 հազար 915: 2017 թվականին Վրաստանի այն քաղաքացիների թվաքանակը, որոնք հատել են սահմանը, եղել Է 3 մլն 850 հազար 617: Իսկ սահմանի հետադարձ հատումը կազմել Է 3 մլն 697 հազար: Հետ չի վերադարձել 36 հազար 750 մարդ: ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ 2018 թվականի ընթացքում տարբեր երկրներ հարկադրաբար Վրաստան են վերադարձրել 4 հազար 584 քաղաքացիների: Ամենից ավելի շատ վրացիներին արտաքսել են Թուրքիայից, Իսրայելից եւ Գերմանիայից: 209 վրացու արտաքսել են Ռուսաստանից, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Վրաստան են վերադարձրել 9 քաղաքացու: Շենգենյան պայմանագրի երկրներ մուտքն արգելել են Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների: Վրաստանի առավել մեծ թվով քաղաքացիների մերժել են մուտք գործել Իտալիա (341), Գերմանիա (271), Լեհաստան (186): Վրաստանից քաղաքացիներն ամենաշատն այցելել են Գերմանիա, երկրորդ տեղում Իտալիան Է:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում