Life

Չինաստանի ամենածանր մարդը կես տարում նիհարել Է 142 կիլոգրամով

2 րոպեի ընթերցում

Չինաստանի ամենածանր մարդը կես տարում նիհարել Է 142 կիլոգրամով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ամենածանր մարդը՝ Վան Խաոնանը, որը կշռում Էր 334 կիլոգրամ, կես տարում նիհարել Է 142 կիլոգրամով, հասակը բարձրացել Է երկու սանտիմետրով, իսկ նրա ոտքը փոքրացել Է չորս չափսով. դրան հաջողվել Է հասնել ստամոքսի փոքրացման վիրահատության, սննդի նկատմամբ հսկողության եւ ֆիզիկական բեռնվածության շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Շանդունի նահանգից սերված 19-ամյա երիտասարդի քաշը 2018 թվականին հասնում Էր 334 կիլոգրամի:

Նույն թվականի մայիսին տեղի բժշկական համալսարանը եւ տասից ավելի հիվանդանոցներ հանրային արշավ են գործարկել «Գտնել առաջին հաստլիկին» խորագրով եւ խոստացել են անվճար բուժել ամենամեծ քաշն ունեցող երեք պացիենտների:

2018 թվականի հուլիսին Վան Խաոնանը ենթարկվել Է ստամոքսի փոքրացման վիրահատության, որը տեւել Է վեց ժամ: Ավելորդ քաշի պատճառով երիտասարդը լյարդի, սրտի եւ թոքերի հետ կապված խնդիրներ ուներ:

Բժշկի խոսքով՝ պացիենտի վիճակը բարելավվել Է: Վան Խաոնանը հայտարարել Է, որ՝ ինքն այդ արդյունքներին հասել Է սննդի եւ ֆիզիկական բեռնվածության նկատմամբ հսկողության շնորհիվ: Պատանին, որն այժմ կշռում Է 192 կիլոգրամ, պլանավորում Է քաշը նվազեցնել մինչեւ 100 կիլոգրամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում