Շախմատը դպրոցներում. դեմ և կողմ կարծիքներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարությունը մտադիր է ուսումնանական նոր տարվա ծրագրում մի շարք առարկաներ բեռնաթափել, քննարկվող առարկաների շարքում նաև շախմատն է: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի դպրոցների առարկայացանկից «Շախմատ»-ը հանելուհարցը քննարկման փուլում է: Նախարարը հավաստիացնում է՝ կա խնդիր, կան որոշակի բողոքներ՝ տնային աշխատանքների, դասավանդման հետ կապված:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հակադիր կողմերի կարծիքները` պե՞տք է արդյոք շախմատը դպրոցներում, թե ոչ:

Շախմատը որպես առարկա դպրոցներում ներդնելու համար շախմատի ֆեդերացիան և գիտահետազոտական ինստիտուտն աշխատել են 6 տարի: Ըստ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շախմատը երեխաների սիրելի առարկաներից մեկն է: «Ուսումնասիրությունների արդյունքը ցույց է տալիս, որ շախմատը դրական ազդեցություն է ունենում ինտելեկտուալ որակների, մտածողության վրա: Այն ստեղծագործ մտածելակերպ է զարգացնում երեխայի մոտ»,-ասաց Սարգսյանը:

Սաթենիկ Մելքոնյանը, ում երեխան ևս դպրոցում անցնում է շախմատ առական, պնդում է, որ երեխաների, հատկապես ծնողների համար բարդություն է առաջանում: «Երկու տարի է, ինչ աղջիկս դպրոցում անցնում է շախմատ առարկան, սակայն պետք է նշեմ, որ առաջին հերթին մեծ դժվարություններ ենք ունենում խնդիրները տանը լուծելու հարցում, քանի ինքս չեմ տիրապետում շախմատին: Երեխաս բարձր առաջադիմություն ունի բոլոր առարկաներից, սակայն շախմատից է միայն կաղում: Ես այն կարծիքին եմ, որ եթե փոքրիկն ունի սեր շախմատի նկատմամբ և ներուժ՝ առաջխաղացում ապրելու այս ձևում, ապա դրա համար կան առանձին դպրոցներ: Ճիշտ կլինի, որ հաճախեն հենց այդ դպրոցներ: Նույն դասարանում սովորող երեխաների ծնողների մեծամասնությունը ևս համակարծիք են»:

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ շախմատը մեր երկրի բրենդներից մեկն է: «Շախմատը զարգանում է մեծ ուժով ամբողջ աշխարհում: Հայաստանը միակն է, որ արդեն անցել է այդ ամենի միջով: Մենք մեր փորձն ենք փոխանցում աշխարհի շատ երկրներին»,-ընդգծեց Լպուտյանը:

Շախմատը Հայաստանի դպրոցներում որպես պարտադիր առարկա դասավանդվում է 2011 թվականից: Շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի և Արցախի 1500 դպրոցներում՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում: 2018-ի տվյալով` շախմատով տարեկան զբաղվում է ավելի քան 50.000 դպրոցական, իսկ 320.000 երեխա գիտի շախմատ խաղալ: Ուսուցիչները տարին 3 անգամ վերապատրաստվում են, ստանում թարմացված ձեռնարկներ ու նոր մեթոդիկա:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English Русский

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն