Երևանից մինչև Իրանի սահման ձգվող ավտոճանապարհները համալրվում են  ժամանակակից նշաններով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից մինչև Իրանի սահման ձգվող ավտոճանապարհները համալրվում են ժամանակակից ճանապարհային նշաններով: Այդ մասին կառավարության նիստում նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ տեղադրվում է շուրջ չորս հազար նշան: «Արդեն մոտենում ենք այդ ծրագրի ավարտին: Սակայն մի յուրահատուկ փաստ ենք արձանագրել, որ այդ նշանները գողանում են և տարբեր նպատակների ծառայեցնում: Մի քիչ ծիծաղելի կլինի, բայց որպես թոնրի կափարիչից մինչև հողագործական, ձնամաքրման բահ օգտագործում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա և նշեց, որ պետական միջոցներ են ծախսվում, և դա անվտանգության հարց է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվում դրա վրա, նախարարը պատասխանեց՝ մոտավորապես մեկ միլիոն դոլար:

«Մենք մեկ միլիոն դոլարը ծախսում ենք, հետո պարզվում է, որ հարցը չի լուծվել և ստիպված պետք է նոր միջոցներ ծախսենք, դրանից հետո գողանում են և այդպես շարունակ: Դրա հետևանքով, պարզվում է, գումար չի գոյացել, որ մեկ վթարային շենքի խնդիր լուծենք կամ թոշակը բարձրացնենք: Ես ուզում եմ մեր հայրենակիցներն այս շղթան հստակ պատկերացնեն՝ սկսած ՀԴՄ չվերցնելուց, չտալուց մինչև մնացած գլոբալ հարցերի լուծումը»,- ասաց վարչապետը և նշեց, որ այս շղթայի պատասխանատվությունն առաջին հերթին կառավարությանն է, բայց չի նշանակում, որ միակ պատասխանատուն կառավարությունն է:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նաև սա նկատի ունի, երբ ասում է՝ քաղաքացիները տնտեսական վարքագիծը պետք է փոխեն, դա նշանակում է, որ վնաս չպետք է տան:

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել