Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է ԳԴՀ. նա հանդիպել է Հայդելբերգի քաղաքապետի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժիմասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ աճող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի գիտության, մասնավորապես, բժշկության բնագավառում։ «Հուսով ենք, որ ապագայում կարող ենքգործակցել այս և այլ ոլորտներում»,- ասել է պրֆեսոր Վյուրցները։

Ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։«Այս քաղաքի զարգացումը հիասքանչ է, այն գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների համակցումն է։ Ուստի ուրախ եմ լինելայստեղ»,- ընդգծել է նախագահը։ Նա խոսել է Հայաստանի Դիլիջան քաղաքը ՏՏ ոլորտի ու արհեստական բանականության մշակման առաջատար կենտրոն դարձնելու ցանկության մասին։ Միաժամանակ, Հանրապետության նախագահն Էքարտ Վյուրցներին հրավիրել է Հայաստան՝ կիսվելու քաղաքի կառավարման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։

Հանրապետության նախագահն ավելի ուշ կայցելի Գերմանիայի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ հանդիպում կունենա բուհի ղեկավարության հետ։

Արմեն Սարգսյանը համալսարանում հանդես կգա ելույթով, ինչից հետո կպատասխանի ներկաների հարցերին։

Հայերեն العربية English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան