Պուտինը կարեւորել Է Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության ամրապնդումը
1 րոպեի ընթերցում

Ռուսական պետության ղեկավարն իր պաշտոնակցի հետ հանդիպում Է անցկացրել սիրիական խնդրին նվիրված Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովի նախաշեմին:
«Ընդհանուր առմամբ մեր բոլոր պլաններն իրագործվում են: Մեզ համար չափազանց կարեւոր կլիներ ամրապնդել, ուժեղացնել այդ ուղղությունը»,-հայտարարել Է Պուտինը:
Նա նշել Է, որ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացել Է 7,5 տոկոսով՝ մինչեւ 1,5 մլրդ դոլար: Պուտինն ընդգծել Է, որ Իրանից ներմուծումն ավելացել Է ավելի քան 40 տոկոսով:
«Ընդգրկուն համատեղ նախագծեր են առաջ շարժվում միջուկային Էներգետիկայում, նավթի-գազի սեկտորում եւ այլ բնագավառներում: Մենք շատ ուրախ ենք դրա համար: եվ հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր երկկողմ կապերի զարգացմանը»,-ընդգծել Է ՌԴ նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: