Ֆինանսների փոխնախարարը պրոգրեսիվ եկամտահարկի կիրառման արդյունքում տեսնում է իրական եկամուտների թերհայտարարագրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից համահարթին անցնելու պետության մտադրությունը պայմանավորված է նաև նրանով, որ պրոգրեսիվի պարագայում շատերը թաքցնում են իրենց իրական եկամուտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այս մասին ասաց Հայաստանում փետրվարի 12-ին անցկացվող «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսության զարգացում» միջազգային համաժողովում:

«Ներկայում Հայաստանում կիրառում ենք եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգ: Դա համահունչ է սոցիալական արդարության սկզբունքներին: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայց մեր գնահատմամբ՝ մենք ունենք անվանական առումով պրոգրեսիվ համակարգ, որն իրականում այնքան էլ պրոգրեսիվ չէ: Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությամբ մենք մի փոքր մեղմեցինք իրավիճակը և պրոգրեսիվություն հաղորդեցինք: Սակայն մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ համակարգը հիմա էլ հեռու է դասական առումով պրոգրեսիվ համակարգ բնութագրվելուց: Պրոգրեսիվ համակարգի կիրառությունն իր հետ բերում է որոշակի խնդիրներ: Եվ հիմնական խնդիրը, թերևս, եկամուտների իրական մեծության թերհայտարարագրումն է»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ Հայաստանում հարկ վճարողների ընդհանուր թվաքանակի 65 տոկոսը ամսական կտրվածքով ստանում է մինչև 150 000 դրամ եկամուտ: Գոնե այդպես հայտարարագրվում է: Ընդ որում, այս խումբը ստանում է ընդհանուր եկամուտների ընդամենը 32 տոկոսը: Հաջորդ եկամտային խումբը՝ 150 000 դրամից մինչև 2 մլն դրամ՝ շուրջ 33 տոկոս հարկ վճարողները գտնվում են այն խմբում, որոնք ստանում են ընդհանուր եկամուտների շուրջ 60-61 տոկոսը: Եվ ընդամենը հարկ վճարողների 2.5-3 տոկոսն է, որ հատում է 2 մլն դրամի սահմանագիծը: Փոխնախարարը այս ցուցանիշը համարեց ազդակ, որ պրոգրեսիվ համակարգի կիրառությունն առաջացնում է որոշակի խնդիրներ:

Հայաստանում Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 2019 թ. սեպտեմբերից անցում կատարել համահարթ եկամտահարկի՝ 23 տոկոսի: Դրանից հետո՝ 2020- 2023 թթ. այն աստիճանաբար նվազելու է՝ հասնելով 20 տոկոսի: Նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ