Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել Քուվեյթում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները հաջող են մասնակցել Քուվեյթի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քուվեյթում անցկացվել է Ամիրի անվան 8-րդ մրցաշարը, որին մասնակցում էին ավելի քան 15 երկիր: Հայաստանը ներկայացրեցին հրացան ձևի մարզիկ Հրաչ Բաբայանը և ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը:

Բաբայանը 10 մետր վարժությունում գրավել է 6-րդ, իսկ 50 մետր ձևում` 5-րդ հորիզոնականը: Պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը սահմանել է նաև անձնական ռեկորդ` 1169 միավոր:

Էլմիրա Կարապետյանը 10 մետր ձևում զբաղեցրել է երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի:

Հայերեն العربية English Français