Հասարակական

Սուրեն Պապիկյանը համայնքների ղեկավարներին և մարզպետներին հորդորեց մասնակցել համապետական շաբաթօրյակին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը համայնքների ղեկավարներին և մարզպետներին  հորդորեց մասնակցել համապետական շաբաթօրյակին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 23-ին անցկացվելիք շաբաթօրյակը կարևոր մեկնարկ է մաքուր Հայաստան, մաքուր համայնք ունենալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համայնքապետերի հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա համայնքների ղեկավարներին, մարզպետներին հորդորեց մասնակցել շաբաթօրյակին: «Հորդորում եմ, որ այդ օրը դուրս գաք միջհամայնքային ճանապարհներ: Ես անձամբ քայլելու եմ և հավաքելու եմ մայրուղու երկայնքով թափված աղբը»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ շաբաթօրյակից հետո Հայաստանի համայնքների ճանապարհների երկայնքով չենք ունենա այն պատկերը, որն այսօր է:

Հայաստանում մարտի 23-ին անցկացվելիք շաբաթօրյակին համայնքապետերի հետ հանդիպմանն ավելի վաղ անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այն պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում