Life

Չինացիները լուսնի տոմարով ամանորյա տոներին ծախսել են 76,21 միլիարդ դոլար

2 րոպեի ընթերցում

Չինացիները լուսնի տոմարով ամանորյա տոներին ծախսել են 76,21 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակիչները մեկշաբաթյա արձակուրդին 415 միլիոն ուղեւորություն են կատարել երկրում՝ ծախսելով 513,9 միլիարդ յուան (76,21 միլիարդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Չինաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալները:

Համեմատության համար նշենք, որ Լյուքսեմբուրգի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ, Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2018 թականի տվյալները) շուրջ 69 միլիարդ դոլար Է, Լատվիայինը՝ 34 միլիարդ, Կիպրոսինը՝ 23 միլիարդ, Մոնղոլիայինը՝ 13 միլիարդ, Չեռնոգորիայինը՝ 5 միլիարդ դոլար:

Չունցզեն (Գարնան տոնը՝ Ամանորը լուսնի տոմարով) 2019 թվականին Գրիգորյան տոմարով Չինաստանում սկսվել Է փետրվարի լույս 5-ի գիշերը: Տարվա խորհրդանիշ Է դարձել Հողաբնակ խոզը: Ամանորյա պաշտոնական տոները Չինաստանում ավարտվել են փետրվարի 10-ին:

Նախարարության տվյալների պահման եւ մշակման կենտրոնի հաշվարկների համաձայն՝ տոնական շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ Չինաստանում կատարվել Է 415 միլիոն ուղեւորություն, ինչը 7,6 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականի նույն ժամանակամիջոցում: Զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել Է 513,9 միլիարդ յուան (76,21 միլիրադ դոլար)՝ մեկ տարում ավելանալով 8,2 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում