Ինովացիա

NASA-ն հրապարակել Է Մարսի համայնապատկերը, որը նկարահանել Է Curiosity մարսագնացը

1 րոպեի ընթերցում

NASA-ն հրապարակել Է Մարսի համայնապատկերը, որը նկարահանել Է Curiosity մարսագնացը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել Է Մարսի համայնապատկերի տեսագրությունը, որը նկարահանել Է ամերիկյան Curiosity մարսագնացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տիեզերական գործակալության պաշտոնական կայքը:

Նշվում Է, որ մարսագնացն իջել Է Վերա Ռուբինի կատարից, որը գտնվում Է Էլոիդ լեռան վրա՝ Մարսի Գեյլի խառնարանի կենտրոնական բարձրակետին՝ ավելի քան մեկ տարվա հետազոտություններից հետո: Հեռանալուց առաջ մարսագնացը նկարահանել Է Rock Hall գագաթնակետին դրա վերջին հորատման շրջանի 360-աստիճանանոց համայնապատկերը:

Տիեզերական գործակալությունը տեսանյութը մոնտաժել Է այն համայնապատկերի հիման վրա, որը մարսագնացը նկարահանել Է դեկտեմբերի 19-ին:

Curiosity-ն 2012 թվականին վայրԷջք Է կատարել Մարսի Գեյլի խառնարանի շրջանում, որտեղ լավ են երեւում մարսյան գրունտի խորքային շերտերը, որոնք բացահայտում են մոլորակի երկրաբանական պատմությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում