Life

Ճապոնական Հոկայդոյում ընթանում Է ձյան փառատոնը

1 րոպեի ընթերցում

Ճապոնական Հոկայդոյում ընթանում Է ձյան փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Հոկայդո կղզում՝ Սապպորոյում, ընթանում Է ձյան 70-րդ փառատոնը: Ինչպես հայտնել Է News On Japan-ը, միջոցառումն անցկացվում Է երկու հարթակում՝ քաղաքի Սուսուկինոյի շրջանում եւ Սապպորոյի կենտրոնի Օդորի զբոսայգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այս տարի միջոցառման համար ստեղծվել են 200 սառցե եւ ձյունե քանդակներ, որոցից ամենախոշորների բարձրությունը հասնում Է 15 մետրի: Դրանք կառուցվել են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի աջակցությամբ: Այս տարի ներկայացված խոշորագույն քանդակներից մեկը նվիրված Է «Աստղային պատերազմներ» կինոպատումին եւ պատկերում Է ֆիլմի գլխավոր հերոսներին:

Փառատոնը կշարունակվի մինչեւ փետրվարի 11-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում