Միջազգային

ԵՄ-ն հնարավոր է համարում Լոնդոնի հետ հարաբերությունների մասին համատեղ հռչակագրի լրամշակումը. Յունկեր

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հնարավոր է համարում Լոնդոնի հետ հարաբերությունների մասին համատեղ հռչակագրի լրամշակումը. Յունկեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չի վերանայի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, բայց հնարավոր Է համարում ապագա հարաբերությունների մասին համատեղ հռչակագրի լրամշակումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին փետրվարի 7-ին հաղորդվում Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված համատեղ հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ի երկրները բանակցությունների համար չեն վերաբացի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որն իրենից մանրակրկիտ հավասարակշռված փոխզիջում Է ներկայացնում ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, սակայն նրանք պատրաստ են քննության առնել քաղաքական հռչակագրի ձեւակերպումների լրամշակումը ապագայում ավելի հավակնոտ հարաբերությունների հասնելու համար»,-ասված Է հրապարակման մեջ:

Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի բանակցող թիմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ:

Հաղորդագրության մեջ ընդգծվում Է, որ «Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ Եվրահանձնաժողովի նախագահը վերստին կհանդիպեն մինչեւ փետրվարի վերջը՝ ամփոփելու այդ քննարկումների արդյունքները»: Ընդսմին բանակցությունները որակվել են «կոշտ, բայց կառուցողական», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում