Հասարակական

Այս տարի Երևանում 175 թեքահարթակ կկառուցվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի առաջին նիստում ներկայացվել է 2019թ. գործունեության ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, խոսելով տարվա անելիքների մասին, նշել է, որ ծրագրերը պետք է լինեն առարկայական և իրագործելի:

Հանձնարարվել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ծրագրերի ընթացքին ու դրանց լիարժեքորեն իրականացմանը: Տարեկան ծրագիրն ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ. աշխատանքներ կտարվեն հավասար և մատչելի պայմանների ապահովման, կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրերի իրականացման, զբաղվածության խթանման, հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ի հետ համատեղ սոցիալական ծրագրերի իրականացման և մի շարք այլ ուղղություններով: Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում 175 թեքահարթակ կկառուցվի: Առաջարկվել է գործընթացին մասնակից դարձնել նաև շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի թեքահարթակները կառուցվեն չափորոշիչներին համապատասխան: Ճանապարհային ոստիկանության կողմից մի շարք խաչմերուկներում կտեղադրվեն հետիոտնային ձայնային ազդանշաններով նոր լուսացույցներ: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները:

Հայերեն Русский

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները