Life

Բնապահպանը տասնյակ որբացած շնակապիկների, կապիկների եւ պրիմատների մայր է դարձել

1 րոպեի ընթերցում

Բնապահպանը տասնյակ որբացած շնակապիկների, կապիկների եւ պրիմատների մայր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենդանիների երիտասարդ պաշտպան Բեյ Պիգորսը Զիմբաբվեում արգելոց Է կազմակերպել՝ փոխարինելով բազմաթիվ որբացած գազանիկների մորը: Տեսանյութում ցուցադրվում Է, թե Բեյ Պիգորսն ինչպես Է հոգ տանում կենդանիների մասին, եւ որքան համերաշխ են ապրում կենդանիները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

27 տարեկան աղջկա արգելոցը կոչվում Է Free to be Wild: Այն ստեղծվել Է 2014 թվականին: «Կենդանիների համար նման տուն» ստեղծելու գաղափարը Բեյի գլխում ծագել Է այն բանից հետո, երբ նա ոտքի կանգնեցրեց որբ մնացած բաբուինի ձագին: Ներկայում Բեյի արգելոցն իր տեսակի մեջ միակն Է Զիմբաբվեում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում