Իտալական դիզայն, հայկական արտադրանք. Հայաստանում կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն 150 աշխատատեղով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն 150 աշխատատեղով և ընդլայնման մեծ հնարավորությամբ. ծրագիրը կյանքի կկոչվի ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրվածության շնորհիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը՝ հրապարակելով արտադրության նմուշի լուսանկար:

«Այս սիրունությունը շուտով արտադրվելու Է Հայաստանում՝ իտալական դիզայն, հայկական արտադրանք...հուլիսին Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելան Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի խումբ գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետաքրքրվածության շնորհիվ կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն: Այդ գործում օգտագործվող հումքը կլինի հայկական, իսկ որոշ անհրաժեշտ նյութեր կներկրվեն եվրոպական այլ երկրներից, քանի որ Հայաստանում դրանք չկան: Ի դեպ, ընկերությունը նախապես պլանավորել էր արտադրությունը հիմնել մեր հարևան երկրներից մեկում»,-նշել է Մանե Ադամյանը՝ ավելացնելով, որ նախարարությունը իր լիազորությունների շրջանակում ակտիվ աջակցում է այս ծրագրին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով 2018 թվականի հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան: Իտալիայի նախագահը հանդիպումներ էր ունեցել Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Նա հյուրընկալվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունն այցելել էր նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան