Հասարակական

27 տարի անց ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ազատազրկման վայրից փախուստ կատարած անձին

1 րոպեի ընթերցում

27 տարի անց ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ազատազրկման վայրից փախուստ կատարած անձին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները փետրվարի 2-ին ժամը 09.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 47-ամյա Մամիկոն Ս.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 47-ամյա տղամարդը 1992թ. օգոստոսի 25-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում