Վրաստանի խորհրդարանը տեղափոխվում Է Թբիլիսի
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի խորհրդարանը տեղափոխվում Է Թբիլիսի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/963010.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը Քութայիսից տեղափոխվում Է Թբիլիսի: Փետրվարի 5-ին խորհրդարանի՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում բացվելու Է գարնանային նստաշրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում պատգամավորները կարեւոր հարցերի թվում կլսեն Վրաստանի նախագահի տարեկան զեկույցը երկրի դրության վերաբերյալ:
Բացի այդ, հաշվի առնելով նոր կանոնադրությունը, խորհրդարանի նախագահն առաջին անգամ կներկայացնի իր գործունեության ամենամյա հաշվետությունը: