Սփյուռք

Սփյուռքի նախարարությունը Հայաստանում հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ պարզում է համայնքների կարծիքները /լրացված/

2 րոպեի ընթերցում

Սփյուռքի նախարարությունը Հայաստանում  հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ պարզում է համայնքների կարծիքները /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Արդեն նախարարության տարածաշրջանային վարչություններին հանձնարարված է հավաքագրել աշխարհի տարբեր կետերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխության վերաբերյալ: Սիրելի´ սփյուռքահայեր, եթե ցանկանում եք արտահայտել Ձեր կարծիքը, ապա կարող եք այն ուղարկել [email protected] էլ. հասցեին»,- գրել է Բաբկեն Տեր Գրիգորյանը:

Ավելի ուշ նախարարի պաշտոնակատարը ևս մեկ գրառում կատարեց՝ փաստելով, որ ՀՀ օրհներգի փոփոխություն օրակարգում չկա:«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին գրառումս արժանացավ հանրային լայն քննարկման, ցանկանում եմ պարզաբանել՝ ՀՀ օրհներգի փոփոխություն օրակարգում ՉԿԱ:

Հարցի հնչեղությունը հաշվի առնելով ու այն բազմաթիվ զանգերը, որոնք ստացել ենք սփյուռքից, մենք ուղղակի չէինք կարող անտեսել: Այս տարբերակով մենք ցանկացանք առավել լայն շրջանակներից ստանալ կարծիքներ ու այն ներկայացնել հանրության ուշադրությանը:

Գրառումս եղել է ոչ պաշտոնական, ՀՀ սփյուռքի նախարարության տարածաշրջանային վարչության աշխատակիցները պարբերաբար կատարում են հարցումներ Հայաստանում այս կամ այն հնչեղություն ստացած հարցի վերաբերյալ:

ՀԳ. Թյուրըմբռնումից խուսափելու համար ֆեյսբուքյանս նախկին գրառումս հեռացնում եմ»,-նշել էր նա:

Փոփոխությունը կատարված է 14:24-ին. փոխվել է նյութի վերնագիրը և ավելացվել է նախարարի պաշտոնակատարի երկրորդ գրառումը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում