ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի բնակիչը վիճակախաղով գրեթե 33,4 միլիոն կանադական դոլար (շուրջ 25,5 միլիոն ամերիկայն դոլար) Է շահել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CTV News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Օնտարիոյի Վիճակախաղերի եւ մոլի խաղերի կորպորացիան (OLG): Ինչպես նշված Է, երջանիկ տոմսը գնվել Է Օնտարիոյի նահանգի Օուեն Սաունդ քաղաքում:
Մեկ միլիոն կանադական դոլար (շուրջ 760 հազար ամերիկյան դոլար) շահած եւս մեկ տոմս վաճառվել Է նույն նահանգի Գրեյթեր Սադբերի քաղաքում, հայտնել Է հեռուստաալիքը:
OLG-ի կայքի համաձայն՝ 6/49 վիճակախաղում շահող եղել են 14, 16, 25, 29, 30, 48 թվերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: