Հասարակական

Անհայտ անձը հարվածել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկներից մեկին

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձը հարվածել է «Արմենիա» ԲԿ-ի  բժիշկներից մեկին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փետրվարի 2-ին ժամը 5:30 հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Դեպքի վայր է մեկնել է օպերատիվ խումբը, ճշտել են կատարողի ինքնությունը: Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ` անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեցին հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում