Life

Ամերիկացին վիճակախաղով 1 մլն դոլար Է շահել իր ծննդյան օրը

1 րոպեի ընթերցում

Ամերիկացին վիճակախաղով 1 մլն դոլար Է շահել իր ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգի բնակիչ Դեւոն Բրաունը 1 մլն դոլար Է շահել ակնթարթային վիճակախաղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտնել Է UPI գործակալությունը:

Բրաունը պատմել Է, որ իր ծննդյան օրվա առթիվ երեկույթից առաջ մտել Է ավտոլցակայան, որտեղ եւ գնել Է շահած տոմսը: «Ես հարյուր անգամ նայել եմ տոմսին,-նշել Է Դեւոնը:- Բայց մինչ այժմ Էլ կարծում եմ, որ դա երազ Է»: Ամերիկացին ասել Է, որ ինքը ողջ գիշերը չի քնել, նախքան իր հոր ու հորեղբոր տղայի հետ իր շահումի հետեւից կուղեւորվեր այն ընկերության կենտրոնակայանը, որը կազմակերպել Էր վիճակախաղը:

Բախտավոր մարդը պլանավորում Է իր փողերով ներդրումներ կատարել: Նա նաեւ ցանկանում Է շարունակել աշխատանքը վնասատուների դեմ պայքարի ընկերությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում