ԵՄ-ի պաշտպանության նախարարներն առաջին անգամ քննարկել են արհեստական ինտելեկտի կիրառումը
1 րոպեի ընթերցում
![ԵՄ-ի պաշտպանության նախարարներն առաջին անգամ քննարկել են արհեստական ինտելեկտի կիրառումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/962645.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն առաջին անգամ քննարկել են անվտանգության ոլորտում արհեստական ինտելեկտի զարգացման եւ օգտագործման հեռանկարները: Հունվարի 31-ին Բուխարեստում այս մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով ԵՄ-ի պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր քննարկումը հավաստեց Եվրոպայի երկրների անհրաժեշտությունն ակտիվացնելու ներդրումները նոր մշակումների եւ տեխնոլոգիաների բնագավառում՝ անվտանգության ապահովման, մասնավորապես, արհեստական ինտելեկտի զարգացման եւ ստեղծման համար: Ես մտադիր եմ այս հարցը քննարկման ներկայացնել Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջիկա պլանային հանդիպումներից մեկում»,- հայտարարել Է Մոգերինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: