Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 5.8 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի հունվար-դեկտեմբերին 5.8 տոկոսով աճել է 2017 թվականի համեմատ: Նախորդ տարվա դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 6.4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

2018թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը 0.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 18.8 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.6 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.6 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է8.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 4.3 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-դեկտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.8 տոկոսով (172 հազար 357 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 147 362 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 1.6 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 186 հազար 719 դրամ` աճելով 4 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16.4 տոկոսով, ընդ որում` արտահանումն աճել է 7.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 21.1 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-դեկտեմբերին եղել է 482.99:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում