Արայիկ Հարությունյանը դատապարտում է ԱՄՆ-ում հայկական կրթօջախների տարածքում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների տարածքումԹուրքիայի դրոշներ փակցնելումիջադեպիառթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս․Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի անընդունելի և անհասկանալի են քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Խստորեն դատապարտում եմ այս արարքը և հույս ունեմ, որ առաջիկայում իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն միջադեպի ամբողջական բացահայտմամբ և կբացառեն նման երևույթների կրկնությունն ապագայում։

Ես ուրախ ու հպարտ եմ, որ Հայաստանից այդքան հեռու գործում են կրթական այնպիսի օջախներ, ինչպիսիք են՝ Ս․Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանները։ Վստահ եմ, որ նման մանր արարքները ոչ միայն չեն տխրեցնելու, այլև լրացուցիչ խթան են դառնալու ավելի մեծ եռանդով առաջ գնալու համար։ Մենք ձեզ հետ ենք»։

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել:Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի խոսնակ Ջեֆրի Լին հայտնել է, որ գրանցված միջադեպերը գրանցվել են որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն:Լոս Անջելեսում հայկական դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները դատապարտել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը:

Հայերեն العربية English

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը