Իրանի դրոշով ջերմանավը ծանծաղուտն Է խրվել Մախաչկալայի նավահանգստում
1 րոպեի ընթերցում
![Իրանի դրոշով ջերմանավը ծանծաղուտն Է խրվել Մախաչկալայի նավահանգստում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/962586.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտացորենով բեռնված «Կադոս» ջերմանավը, որն ուղեւորվում Էր Էնզելի իրանական նավահանգիստ, լույս հունվարի 31-ի գիշերը ծանծաղուտն Է խրվել Մախաչկալայի նավահանգստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել Է իրազեկ մի աղբյուր:
«Իրանի «Կադոս» նավի հետ կապված արտակարգ պատահարի մասին տեղեկատվությունն ստացվել Է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 02:00-ին: Երեք հազար տոննա եգիպտացորենով բեռնված ջերմանավը ծանծաղուտն Է խրվել»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել Է, որ նավի վրա գտնվում Է 11 մարդուց բաղկացած անձնակազմը. տուժածներ չկան: