Իռլանդացի ուսանողները շոու են կազմակերպել ինքնաթիռում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնից Իռլանդիայի Քերրի օդանավակայան թռչելիս ուսանողները կազմակերպել են հանպատրաստից համերգ՝ կատարելով իռլանդական երգեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Travel and Leisure-ը: Ուսանողները որոշել են կատարել ,Step it out Maryե-ն, նրանցից ոմանք նվագակցել են ավանդական ժողովրդական նվագարաններով:
Չնայած այն բանին, որ ուղեւորների մեծ մասը թռիչքի ժամանակ գերադասում Է լռությունը, վոկալիստների ուղեկիցները բնավ չեն առարկել իրեց թռիչքի երաժշտական նվագակցությանը: Ելույթի տեսագրությունը հրապարակել են Համացանցում, որտեղ այն արագորեն հարյուր հազարավոր դիտումներ Է հավաքել: Ավիաընկերությունը նույնպես այդ տեսագրությունը զետեղել Է իր պաշտոնական օգտահաշվում՝ գրելով, որ երիտասարդներն իսկական շոու են կազմակերպել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: