Վրաստանը ձեռնամուխ Է եղել իր «Իրոկեզ» ուղղաթիռների արդիականացմանը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանը ձեռնամուխ Է եղել իր «Իրոկեզ» ուղղաթիռների արդիականացմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/962312.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ Է եղել «Իրոկեզ» տեսակի UH-1 բազմանպատակային ուղղաթիռների վերանորոգմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:
Ընդամենը Վրաստանի զինված ուժերն ունեն 13 «Իրոկեզ»:
«Այս տարի մենք ուղղաթիռների արդիականացում ենք սկսել եւ բյուջեից օդուժին հատկացրել ենք 23 մլն լարի (ավելի քան 8,6 մլն դոլար): Մենք կավարտենք դրանց արդիականացումը: Արդյունքում կարդիականացվի «Իրոկեզ» տեսակի յոթ ուղղաթիռ, ինչն Էլ ավելի կմեթացնի մեր օդային պաշտպանական հնարավորությունները»,-ասել Է Իզորիան:
Բացի ամերիկյան «Իրոկեզ»-ներից, Վրաստանի սպառազինության մեջ կան Մի-2, Մի-8 եւ Մի-24 տեսակի ուղղաթիռներ, հաղորդել Է Sputnik-ը: