Հասարակական

Հայաստանն ու Բելառուսը խորացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում

1 րոպեի ընթերցում

  Հայաստանն ու Բելառուսը խորացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։

Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, երկու երկրի միջև համագործակցությունը կնպաստի առողջապահության ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման խորացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ներկայիս առողջապահական մարտահրավերներին համապատասխանող ծրագրերի իրականացմանը:

Բելառուսի Հանրապետությունում Արսեն Թորոսյանը կայցելի բժշկական կազմակերպություններ, կծանոթանա հեպատիտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ցրված սկլերոզի, օնկոլոգիական հիվանդությունների դեպքում կիրառվող բուժական մեթոդներին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում