Հասարակական

Պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող երկքաղաքացին կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող երկքաղաքացին կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈստիկանությանԴավթաշենի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 25-ին՝ ժամը 16.50-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1953 թ. ծնված, Ժիրայր Լ․-ն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

66-ամյա տղամարդը 2018թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում