Life

Louis Vuitton-ը ներկայացրել է անլար ականջակալներ

1 րոպեի ընթերցում

Louis Vuitton-ը ներկայացրել է անլար ականջակալներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը Louis Vuitton Horizon անլար ականջակալներ է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է նորաձևության տան մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:

Գաջեթը Bluetooth միացման հնարավորություն ունի, զարդարված է Monogram-ի նման սպիտակ, սև և կարմիր գույներով կամ LV-ի նշանով՝ դեղնակապույտ գծերով: Ականջակալների լիցքավորման համար նախատեսված է հատուկ գլանաձև պատյան: Ականջակալների լիցքավորումը տևում է 10 ժամ:

Նորաձևության տունը ներկայացրել է նաև տարբեր գույների «խելացի ժամացույցներ»՝ Tambour Horizon անվանմամբ: Ժամացույցում կա My Travel ծրագիրը, որը պահպանում է օգտատիրոջ ճամփորդությունների մասին տեղեկությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում