Թեհրանը Վենեսուելայի իրադարձությունները համարում Է ԱՄՆ-ի միջամտության արդյունքը
1 րոպեի ընթերցում
![Թեհրանը Վենեսուելայի իրադարձությունները համարում Է ԱՄՆ-ի միջամտության արդյունքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/961889.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Վենեսուելայի իրադարձությունները համարում Է երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության արդյունքը, հույս ունի, որ քաղաքական հակասությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«Իրանը հանդես Է գալիս Վենեսուելայի ներքին գործերին ցանկացած միջամտության, ինչպես նաեւ անօրինական եւ ոչ կառուցողական քայլերի՝ որպես հեղաշրջման փորձի դեմ, եւ պաշտպանում Է այս երկրի կառավարությանն ու ժողովրդին»,-ասված Է Քասեմիի հայտարարության մեջ, որը մատնանշել Է «ԱՄՆ-ի բացահայտ միջամտությունը» Վենեսուելային գործերին:
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը նաեւ հույս Է հայտնել, որ Վենեսուելայի ներքին քաղաքական հակասությունները եւ խնդիրները կհաջողվի լուծել օրինական լծակների օգնությամբ եւ խաղաղ ճանապարհով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: