Հասարակական

Առողջապահության նախարարությունը 210 մլն դրամ է հատկացնելու անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 210 մլն դրամ է հատկացնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նման ծրագիր ժամանակին եղել է, սակայն ոչ արդյունավետ է գործել: Նախարարությունը 210 մլն դրամ է նախատեսել «Անպտղություն ունեցող զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների» ծրագրի համար: Մենք այս շաբաթ արդեն հանդիպումներ ունենք` հասկանալու, թե այդ գումարն ինչպես ենք ծախսելու»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նշեց նաև, որ հակված են այդ գումարն ուղղել անպտղության պատճառները պարզելուն, մի մասն էլ` հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը: Նախարարը շեշտեց, որ փորձը ցույց է տալիս` ավելի արդյունավետ է պարզել պատճառը, քան տասնյակ զույգերի համար բեղմնավորում անել:

Հայերեն Français Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն